Վազգեն Մեսրոպյան. Թուրքիան Քեսաբը գրավելու ծրագրեր ունի
Թուրքիայի վարչապետ Ահմթեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ծրագրում է Սիրիայի հետ սահմանին ստեղծել «ապահովական գոտի», ինչն իրենից ենթադրում է թուրքական կանոնավոր բանակի ներխուժում Սիրիայի պետական տարածք: Այս մասին ասված է ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի տարածած հայտարարության մեջ:
«Ավելին, թուրքական մամուլում արդեն իսկ շրջանառվում է թուրքական գլխավոր շտաբի կողմից ստեղծված քարտեզը, որտեղ պետք է տեղակայվեն թուրք զինվորները: Այսպես կոչված «ապահովական ուժերի» տեղակայման հատվածում է ընկնում նաև հայաբնակ Քեսաբ շրջանը, որտեղ թուրքական կանոնավոր բանակի տեղակայումը հղի է անկանխատեսելի հետևանքներով այնտեղ ապրող հայերի համար:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը պահանջում է Հայաստանի իշխանություններից՝ ի մասնավորի արտաքին քաղաքական գերատեսչությունից, դատապարտել պաշտոնական Անկարայի այս ոտնձգությունը, ինչպես նաև բարձրաձայնել հայաբնակ Քեսաբ թուրքական ներխուժման վտանգի մասին միջազգային ատյաններում:
Քեսաբում թեկուզ մեկ թուրք զինվորի ներկայությունը հղի է Թուրքիայի կողմից հայության շրջանում ջարդերի, ինչպես նաև տեղահանման վտանգով»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները