ԱՄՆ-ի օդուժը զենք ու զինամթերք է մատակարարել Կոբանիի քրդերին
ԱՄՆ-ի օդուժը հոկտեմբերի 19-ի գիշերն առաջին անգամ զենք, զինամթերք և բժշկական անհրաժեշտ իրեր է ուղարկել Կոբանիի քրդերին, ովքեր շաբաթներ շարունակ մարտնչում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների դեմ:
Ինչպես հայտնում է NBC News-ը, այդ օգնությունն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ 135 օդային հարվածներ հասցնելուց հետո, ինչը թուլացրել էր վերջինիս առաջխաղացումը:
Ավելի վաղ նման օգնություն մատակարարվել էր նաև Իրաքյան Քրդստանի իշխանություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում