Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծում Նոյվիդում
Գերմանիայի Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի Նոյվիդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում` Բեռլինյան հրապարակում, կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը, որն իրականացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես է եկել Նոյվիդի քաղաքապետ Նիկոլաուս Ռոթը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Նոյվիդի հայ համայնքի ատենապետուհի Ժենիկ Չաթաքը: