«Գլենդել Հիլզ». 33-րդ թաղամասի բնակիչներին տրամադրվող բնակարանների շինարարության ժամանակացույցը
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հայտարարում է 33-րդ թաղամասի բնակիչներին որպես փոխհատուցում տրամադրվող բնակարանների՝ շենքերի շինարարության ժամանակացույցն՝ ըստ շինավարտների.
Արգիշտի փողոցում (Գինու-կոնյակի-օղու գործարանին հարող տարածքում)
14-րդ մասնաշենք՝ ավարտված է,
13-րդ մասնաշենք՝ 2015թ. ապրիլի մեկ
11-12-րդ մասնաշենքեր՝ 2016թ. մարտի մեկ,
15-16-րդ մասնաշենքեր՝ 2017 թ. մարտի մեկ,
33-րդ թաղամասում կառուցվող մասնաշենք՝ 2017թ հոկտեմբերի մեկ:
Նշվածները շենքերի շինարարության ավարտի առավելագույն ժամկետներն են, դրանց իրական շինավարտները նախատեսվում է իրականացնել ավելի սեղմ ժամկետներում:
Հիշեցնենք, 33-րդ թաղամասի տարածքում իրացված բնակարանների սեփականատերերին արդեն տրամադրվել են 180 բնակարաններ: