«Ամոթ», «Հարված Ռուսաստանի իմիջին». Մոսկվայում գնահատում են աղետը
Ռուսաստանի վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած վթարը որակել է ամոթալի:
«Իմ գնահատմամբ, սա ամենաբացասական ու տարօրինակ դեպքն է, որ տեղի է ունեցել Ռուսաստանում»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Օդաչուի խոսքով, տեղի ունեցածը վկայում է «օդանավակայանի ղեկավարության միջակության, վերահսկողության բացարձակ բացակայության մասին»: Նա նշել է, որ քննության ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր հնարավոր վարկածները, սակայն հավանական է, որ կարգավարները գտնվել են ալկոհոլի ազդեցության ներքո:
Պետդումայում ևս քննադատել են տեղի ունեցածն ու այն համարել երկրի իմիջին ու տնտեսությանը հասցված ուժեղ հարված: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, մասնավորապես նման տեսակետ է հայտնել Պետդումայի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման ու ձեռնարկատիրության հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Եմելյանովը:
Հիշեցնենք, որ այսօր Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ մասնավոր թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային. բախման հետևանքով հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները և ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերության ղեկավարը: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, ըստ տեղեկությունների, ձյուն մաքրող մեքենայի վարորդը խմած է եղել:
Պետդումայի անդամը նշել է, որ ֆրանսիական ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին ՌԴ հետ համագործակցության հետևողական կողմնակից էր, նա համաշխարհային բիզնես էլիտայի ներկայացուցիչ էր, և ՌԴ-ում նման հանգամանքներում նրա մահը ժողովրդականություն չի բերի Ռուսաստանին:
Նախորդող հրապարակումներ՝
Նոր մանրամասներ Վնուկովոյի աղետից
Օդաղետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում