Փլուզում` Տիգրան Մեծի պողոտայում
Երեկ ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 շենքի 28-րդ բնակարանի շքապատշգամբը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1939 թ.) 19-րդ բնակարանի (սեփականատեր՝ Ա. Գ.) փայտե պատշգամբից փլուզվել է մոտ 5 քմ հատված: Տուժածներ չկան:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները պարզել են, որ տվյալ շենքը ներառված է իրացման գոտում, որի չբնակեցված բնակարաններից մեկի պատշգամբում էլ գրանցվել է փլուզումը: Տեղում արձանագրվածի մասին պատասխանատուները զեկուցել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել է վաղ առավոտից համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր հետագա վտանգները չեզոքացնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ