Հայաստանում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը
Հայաստանի տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը: Այս մասին հայտնում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Միաժամանակ հայտնում են, որ ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40:
Ըստ աղբյուրի, զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին: Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել: