Պոռոտախոսներ, մեծախոսներ. Վ. Բաղդասարյանի որակումը աղմկող պատգամավորներին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը ԱԺ-ում ընդհատվեց որոշ ընդդիմադիր պատգամավորների դժգոհ բացականչություններից: Վերջիններս չէին համաձայնում ՀՀԿ-ականի որոշ որակումների հետ, ով դժգոհում էր մի շարք պատգամավորների ելույթներից:
Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նախօրեին ԱԺ-ում հնչած որոշ ելույթներից «ալիևյան նավթադոլարների հոտ զգաց» ինքը:
«Կարծես որոշ պատգամավորներ այդտեղից են ֆինանսավորում ստանում»,- հայտարարեց նա:
Վ. Բաղդասարյանը դժվարացավ աղմուկի մեջ իր ելույթը շարունակել՝ դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնությանը.
«Դուք ունեք հնարավորություն, որպեսզի նման ամբարտավաններին դուրս հրավիրեք դահլիճից»,- ասաց նա, սակայն Գ.Սահակյանը միայն հորդորեց պատգամավորներին պահպանել լռությունը ու չխանգարել:
Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ ցանկանում է պոռոտախոսներին, մեծախոսներին ասել՝ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ եք արել այս երկրի, անկախության համար. «Բոլորդ խոսում եք փոփոխությունների մասին, բայց ոչ մեկդ չեք փորձում սկսել ձեզնից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում