Ժաննա Ֆրիսկեն Մոսկվա է վերադարձել
Ժաննա Ֆրիսկեն որդու և ամուսնու հետ Մոսկվա է վերադարձել: Այս մասին գրում է Starhit.ru-ն` հավելելով, որ երգչուհին իրեն լավ է զգում: Այժմ Ժաննան գտնվում է կայուն վիճակում և նրա առողջությունը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում:
Երգչուհին զգալիորեն նիհարել է և ավելի է նմանվել իր նախկին տեսքին, նա շարժվում է ինքնուրույն և տեսողությունը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեի մոտ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել 2013-ի ամռանը, իսկ ձմռանը նրա հիվանդության մասին լուրը հայտնի դարձավ նաև երկրպագուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում