Բարձրաշենի դպրոցը փակվում է՝ աշակերտական համակազմ չձևավորվելու պատճառով
Կառավարության առաջիկա նիստում ներկայացվելու է Հայաստանի Շիրակի մարզի «Բարձրաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին միացնելու վերաբերյալ նախագիծ: Այն ներկայացելու է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Բարձրաշենի դպրոցում աշակերտական համակազմ չձևավորվելու հանգամանքով: Դպրոցն այժմ աշակերտական համակազմ չձևավորվելու պատճառով չի գործում, սակայն գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներ կան, որոնք հետագայում կարող են հաճախել Իսահակյանի միջնակարգ դպրոց:
Բարձրաշեն բնակվայրը չունի համայնքի կարգավիճակ: Բնակավայրում դպրոցահասակ երեխաների սակավաթիվ լինելու պատճառով դպրոցում տարիներ շարունակ կազմավորվել են բազմահամակազմ դասարաններ: