Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է լինել զգոն և խուսափել կեղծ ԱՊՊԱ պայմանագրերից
Հաշվի առնելով այն, որ մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի հիմնական մասի վերակնքման ժամանակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, և կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորև բերված պայմաններին.
Ապահովագրական ընկերության տարբերանշանի, ընկերության տվյալների և պայմանագրի համարի առկայությանը,
ԱՊՊԱ պայմանագրի վերին աջ անկյունում ունիկալ համարի առկայությանը,
«Ապահովադիր» դաշտում ապահովադրի տվյալների՝ մասնավորապես անձնագրային տվյալների և հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրման ճշտությանը,
Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալների մուտքագրման ճշտությանը,
Ապահովագրավճարի և վճարման եղանակի վերաբերյալ տվյալների առկայությանը (այս դաշտում կատարված նշմամբ է հավաստվում ապահովագրավճարի վճարման փաստը),
Ձեր և ապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից պայմանագիրը պատշաճ կարգով ստորագրված լինելուն։