Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված ծրագրերը խմբավորված են երեք մասի. Ա. Վիրաբյան (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված ծրագրերը խմբավորված են երեք մասի. փաստաթղթերի հրատարակում՝ հայերեն և օտար լեզուներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Երկրորդ ծրագիրը հայերի նյութական և մշակութային կորուստների մասին ժողովածուների շարքն է, իսկ երրորդ ծրագիրը շտեմարանի պատրաստումն է, որտեղ հնարավորինս կլինեն այն մարդկանց անուն ազգանունները, ծննդյան և մահվան վայրը, ովքեր 1915-ին եղեռնի զոհ դարձան»,- նշեց Վիրաբյանը:
Ըստ նրա՝ ամեն ինչ հարյուրամյակով չի ավարտվում, այլ սկսվում է:
Մանրամասները՝ տեսանյութում: