«Ալֆա Ֆարմ»-ի ապրանքը ներկրելիս «Ա.Բ.Ս Քորփորեյշն»-ը տուգանվել է
Մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող «Ա.Բ.Ս Քորփորեյշն» ընկերությունը «Ալֆա Ֆարմ» ընկերության համար ներկրած ապրանքը հայտարարագրելիս թույլ է տվել մաքսային կանոնների խախտում:
Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Թամրազյանի կազմած իրավական ակտից պարզ է դառնում, որ ընկերությունը ֆինլանդական «SANTEN oY» ընկերության կողմից ուղարկած 28147.28 եվրո արժողությամբ բեռը հայտարարագրել է որպես դեղեր, մինչդեռ բեռում եղել են սննդային հավելումներ ու աչքի փափկեցման հեղուկ:
Ստացվում է, որ հայտարարագրման ժամանակ, ոչ դիտավորությամբ, այլ անզգուշությամբ լրացվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ, ինչի հետևանքով առաջացել է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում: Մաքսային օրենսդրության խախտման համար ընկերության տնօրեն Կարեն Լևոնյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 155 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ