Ավստրիայում դպրոցականը դատի է տվել պետությանը
Ավստրիայում դպրոցներից մեկի աշակերտը դատարանի միջոցով պետությունից 21 հազար եվրո է պահանջում՝ դպրոցի ղեկավարության անգործության պատճառով, որը ոչ մի քայլ չի արել, որպեսզի կանխի այլ աշակերտների կողմից ծաղրալի վերաբերմունքը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
16-ամյա տղայի խոսքերով, ինքը պետական դպրոցում դաժան վերաբերմունքի է արժանանում արդեն 2 տարի: Նա նաև հաղորդել է, որ թեև իր ծնողները դիմել են դպրոցի ղեկավարությանը, սակայն որևէ քայլ չի արվել: Տղան պնդում է, որ երկամյա ծաղրանքների հետևանքով իր մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, սակայն դպրոցի տնօրինությունը հերքում է անգործության մեղադրանքը:
Դպրոցականի դատարան դիմելը նման հարցով առաջին նախադեպն է Ավստրիայի դատական պրակտիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ