«Շիրակ կենտրոնի». Անօթևան կինը 26 տարի շարունակ ջուրը բերում է հարևանի տնակից (տեսանյութ )
«Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ուր մի կերպ գոյատևատող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը ևս կրում է համատարած բնույթ: Իսկ նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները»: Այս մասին նշված է «Շիրակ կենտրոնի»-ի հաղորդագրության մեջ:
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ, հագուստ և խաղալիքներ տրամադրեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ու երեխաներին:
Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին զբոսայգիներից մեկում տեղադրված 6 մետրանոց տնակում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում և անհայտ է, թե երբևէ կունենա՞ն քարաշեն բնակարան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ