Գործակցային հարաբերություններ՝ Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի և Հայաստանի Տավուշի մարզի միջև
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նախօրեին Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատում հանդիպում է ունեցել Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի նահանգապետ Լուբոմիր Ֆրանցի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ծնունդով Հրադեց Կրալովցի Ռոբին Բյոհնիշը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու պետությունների միջև տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանների միջև տնտեսական, գիտակրթական և մշակութային կապերի հեռանկարներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցային հարաբերություններ հաստատել երկրամասի և Հայաստանի Տավուշի մարզերի միջև: Այս նպատակով մոտ ապագայում կսկսվեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ