«Բոկո Հարամ»-ը կրկին աղջիկներ է առևանգել
«Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները Նիգերիայի հյուսիս-արևելքի քաղաքներից մեկից առևանգել են առնվազն 25 աղջկա: Երկրի իշխանությունները չեն հաստատել տեղեկատվությունը: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը:
Դեռ ապրիլի 14-ին գրոհայինները գերի էին վերցրել 276 դպրոցական աղջկա, նրանցից 53-ին հաջողվել էր փախչել: «Բոկո Հարամ» խմբավորումը հայտնի է 2002 թվականից: 2009-ից դրա անդամները Նիգերիայի իշխանությունների դեմ զինված պայքար են մղում՝ երկրի հյուսիսի անկախության համար, որտեղ հիմնականում մահմեդականներ են ապրում: Խմբավորման վերջնանպատակը իսլամական պետության ստեղծումն է Նիգերիայի ամբողջ տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան