Իտալիայում ացկացվում է 24 ժամյա համազգային գործադուլ
Իտալիայում ացկացվում է 24 ժամյա համազգային գործադուլ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ` բողոքի հիմնական պատճառը կառավարության կողմից առաջարկվող աշխատանքային օրենսդրության բարեփոխումներն են, ինչպես նաև այսպես կոչված «կայունության օրենքը», որը նախանշում է 2015 թ պետբյուջեի հիմնական բաղադիչները:
Բողքի ակցիաներին մասնավորապես մասնակցում են պետական հիմանարկությունների, դպրոցների, բժշկական հաստատությունների և հասարակական տրանսպորտը սպասարկող աշխատակիցները:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` բարդությունների են բախվել Հռոմի, Միլանի և Նեապոլի բնակիչները: Հասարակական տրանսպորտ այս քաղաքներում աշխատում է կա՛մ լուրջ ուշացումներով , կամ էլ ընդհանրապես չի աշխատում: Բացի դրանից` մայրաքաղաքային «Ֆյումեչինո» օդանավակայանում չեղյալ են հայտարարվել մի շարք չվերթներ:
Բացի դրանից Իտալիայի մի շարք քաղաքներում անցկացվում են հակակառավարական բողոքի ակցիաներ: