Խայտառակ հանրահավաք էր. Արշակ Սադոյան (տեսանյութ)
«Երբ ԲՀԿ-ի ծրագրային ելույթը կարդաց Գագիկ Ծառուկյանը, հանրահավաքն ավելի խայտառակ դարձավ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ նախօրեին տեղի ունեցած եռյակի հանրահավաքը բնորոշելով խայտառակ հանրահավաք:
«Ելույթի առաջին մասում ոչ մի նոր ու հետաքրքիր բան չկար, միայն ինքնագովություն էր, իսկ երկրորդ մասը ուրիշի կողմից գրված թուղթ էր, որը նա դժվարությամբ էր կարդում»,-ավելացրեց Սադոյանը:
Ըստ նրա՝ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ազատություն չունենք:
Նախկին պատգամավորի դիտարկումները եռյակի ելույթների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: