ՌԴ-ում 25-ամյա հայը հրդեհվող տանից դուրս է բերել երեխայի
Աստրախանում պատահական անցորդը հրդեհվող տանից դուրս է բերել գիտակցությունը կորցրած փոքրիկ մի աղջկա: 25-ամյա Արմեն Տառասյանը, լսելով գոռոցներ, որ այրվող տանը երեխա է մնացել, պատուհանից մտել է այրվող տուն և հայտնաբերելով անգիտակից վիճակում պառկած աղջկան` դուրս բերել նրան: Երեխան այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Աղբյուրը նշում է, որ երեխայի ծնողները տանը չեն եղել, երբ հրդեհը բռնկվել է: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում