Սառեցված սաղմից ծնված երեխաները սոցիալապես առավել ակտիվ են լինում
Սառեցված սաղմից ծնված երեխաները, ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, սոցիալապես առավել ակտիվ են լինում:
Գիտնականների խոսքով, նման երեխաները անկախ են ու շատախոս: Ստացվում է, որ սառեցված սաղմից ծնվածների մոտ սոցիալական հմտություններն առավել բարձր մակարդակի վրա են, քան նրանք, ովքեր ծնվել են թարմ սաղմից: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Սովորաբար սաղմը սառեցվում է ըստ ցանկության: Դա հնարավորություն է տալիս ձախողված հղիության դեպքում կրկին փորձել երեխա ունենալ կամ էլ ուրիշի երեխայի լույս աշխարհ բերել: Թե ինչու է նման երեխաների մոտ սոցիալական ակտիվությունն առավել բարձր, գիտնականները դժվարանում են պատճառներ մատնանշել, սակայն հայտնի է, որ ամենաուժեղ սաղմերն են դիմանում բազմամսյա սառեցմանը:
Գիտնականներից Չարլզ Կանգսլենդը կարծում է, որ պատճառը ծնողներն են, նման երեխաները սովորաբար տարեց մարդկանց զավակներ են:
Հետևաբար, նման երեխաները սաղմնավորման հենց առաջին օրից սովորում են շփվել մեսահասակ մարդկանց հետ, ինչն էլ զարգացնում է սոցիալական հմտությունները: