Բեքհեմն ու Ուիլյամսը կպաշտպանեն երեխաներին բռնությունից
Ըստ վիճակագրության` աշխարհում ամեն հինգ րոպեն մեկ բռնությունից մեկ երեխա է մահանում: Մանկական մահերի ¾-ը տեղի է ունենում խաղաղ տարածաշրջաններում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու երգիչ Ռոբբի Ուիլյամսը միավորվել են, որպեսզի պաշտպանեն երեխաներին այս սպառնալիքներից:
«Passion.ru»-ի հաղորդմամբ`օրական 345 երեխա է բռնության զոհ դառնում, որից 258-ը երկրներում, որտեղ հակամարտություն ու ռազմական գործողություններ չկան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջին տարին չէ, որ պայքարում է երևույթի դեմ և ահա համախմբել է այս երկու աշխարհահռչակ անձանց նոր կամպանիայի շրջանաում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռի այդ խնդրի վրա:
Հատուկ պաստառների վրա Բեքհեմի ու Ուիլյամսի ստվերները պաշտպանում են երեխաներին , որոնք պատերազմների, աղետների, ինչպես նաև մարդկային անտարբերության պատճառով տառապում են սովից , տարբեր հիվանդություններից ու միայնակությունից: Իր հարցազրույցներից մեկում Բեքհեմը, ով չորս երեխաների հայր է հայտարարել է, որ պետք է համախմբվել և պաշտպանել երեխաներին այդ ամենից: