Վանաձորում 500 հատ ձու է ոչնչացվել
Հոկտեմբերի 9-15-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում: Սննդամթերքի անվտանգության ծառայությունից հայտնում են, որ դիտարկումներն անց են կացվել Լոռու մարզի ք. Վանաձորի 17 վաճառակետերում:
Դիտարկումների ընթացքում Վանաձորի վաճառակետերից մեկում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության 18.09.2014թ-ի արտադրության 500 հատ ձու, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը:
Հայտնաբերված հավկիթները ոչնչացվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները