Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում կառուցապատման նպատակով օտարված բնակելի տարածքների բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրները: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով և հավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին