Հայկական Կարսում, բայց ռուսական հետքի բացահայտման նպատակով
«Հարյուր տարի է անցել, բայց Կարսը մաքուր հայկական քաղաք է»,- ՀՀ և հայկական Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացված երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավի արդյունքները ամփոփող ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ երիտասարդներն իրենց աչքերով տեսնեն այն, ինչի մասին այդքան պատմում են, այնպես որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը ավելի գրավիչ դառնա տուրիզմի համար. «Մենք պետք է կարողանանք կենդանի պահել այդ ճանապարհը, չպետք է թողնենք, որ հայկական հետքը վերանա այդ տարածքներից»:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ նշեց, որ Կարսում զգացվում է, որ դա հայկական հող է, որ այդտեղ հայեր են ապրել. «Եթե նախկինում այդտեղ ապրողները ժխտում էին, որ այդ տարածքում հայեր են ապրել, հիմա նրանք արդեն ընդունում են այդ փաստը»:
Սակայն ևս մեկ անգամ շեշտեց, որ արշավի նպատակը ոչ թե դա վերհանելն էր, այլ «ռուսական հետքը» բացահայտելը: Ու հենց այդ իմաստով էլ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը արշավը շատ հետաքրքիր և օգտկար համարեց, որովհետև այն ուղղված էր « ռուսական հետքի» բացահայտմանը:
Նշենք, որ արշավը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-25-ը: Այն կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի մասնաճյուղի կողմից: Ծրագիրը կրում էր «ռուսական հետք» խորագիրը և նվիրված էր Հաղթանակի մեծ պատերազմի 70 ամյակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում