Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում
Այսօր՝ ժամը 06.14-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ մամուլի բաժնից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ., ծնվ. 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից: