Նախատեսվում է սահմանափակել Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծման ծավալները
Փոփոխություններ և լրացում է կատարվել «Հնդկաստանի նրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» որոշման մեջ, որով ստեղծվում են գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց՝ համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման պատշաճ մեխանիզմներ:
Գործադիրի քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպությունների համար սահմանել որակի նոր խստացված պահանջներ, մասնավորապես` մսի արտադրության ստաժի 10 տարվա փոխարեն պահանջել 15 տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև սահմանել վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ԻՍՕ 9001-2008 ստանդարտի արտոնագրերի առկայության պահանջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում ասաց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման և վերջիններիս համապատասխան միասնական ռեեստրներում ներառման պատշաճ մեխանիզմներ, որոնցով կսահմանափակվի ներկրվող գոմեշի միսը, ինչի արդյունքում հանրապետությունում կզարգանա անասնաբուծությունը՝ խրախուսելով տեղական արտադրողներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորելով այս հարցը` նշեց, որ իրենք այն քննարկել են այս ոլորտով զբաղվող մարդկանց հետ: Վարչապետի խոսքերով` մի այլ կարևոր ու զգայուն հարց կա, որ կառավարությունը պետք է մտածի, խոսքը վերաբերում է հնարավոր գնաճին:
«Մեզ համար պետք է լինի գերխնդիր, որպեսզի մսամթերքի գնաճ մեր երկրում չլինի: Այո, ես համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խրախուսենք անասնապահությունը մեր երկրում: Սակայան այս հարցը մի քանի օր ևս պետք է քննարկենք: Ես հանդիպել եմ որոշ արտադրողների, իրենք էլ հնարավոր գնաճի մտահոգություն ունեն: Ամեն դեպքում կքննարկենք, որոշումը կընդունենք, բայց այժմ որևէ ժամկետ չենք արձանագրի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը խոստացավ քննարկման արդյունքները ներկայացնել ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց