Սուրենյան. Ցիկլոնի վտանգն անցած է
Սիբիրյան ցիկլոնի վտանգն անցած է, այն անցել է Հայաստանի տարածքով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա համաձայն չէ տեսակետին, որ ցիկլոնի հետևանքներն ավելի մեղմ էին, քան կանխատեսումներն էին:
«Ցիկլոնի հետևանքներն այնպես էին, ինչպես ասաց նախարարը: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում ջերմաստիճանը նվազեց 18-20 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում 7-9 աստիճանով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում առաջիկա հինգ օրերի կանխատեսումներին, ապա նրա խոսքով, մինչև հոկտեմբերի 31-ն այս եղանակը կպահպանվի, իսկ նոյեմբերի 1-ից եղանակային կտրուկ փոփոխություններ են սպասվում:
Ըստ Հիդրոմետ ծառայության, նոյեմբերի 1-3-ին ջերմաստիճանն ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով:
Նախորդող հրապարակումներ՝
Նախարարը` ցիկլոնների ու ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին
Մի քանի մարզերում գիշերը գրանցվել է 0-ից ցածր ջերմաստիճան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը