Սպիտակ տուն. ԱՄՆ-ի ռազմավարությունը Սիրիայում և Իրաքում աշխատում է
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնսթը հայտարարաել է, որ «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ ռազմավարությունը Սիրիայում և Իրաքում աշխատում է՝ միաժամանակ հերքելով, որ ԻԼԻՊ-ին թուլացնելուն զուգահեռ Վաշինգտոնը փորձում է տապալել Ասադին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Ասադի նկատմամբ մեր քաղաքականությունը իսկապես պարզ է: Մենք հավատում ենք, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը»,-CNN-ի եթերում ասել է Էրնսթը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ռազմավարությունն օգնել է Ասադին, Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնի ամենակարևոր ազգային անվտանգության նպատակն է վսհատ լինել, որ «Իսլամական պետությունը» Սիրիայում ապահով հանգրվան չի ունենա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և երկրի ներսում, և դրսում քննադատում էին Ասադի ուժեր դեմ հարձակումներ չձեռնարկելու մեջ, ինչը թուլացնում է Սիրիայի ընդդիմությանը, որի կարիքը տարածաշրջանում ունենալու էր Վաշինգտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ