Հայաստանում խոհանոցի քննադատների ինստիտուտ գոյություն չունի. Ս. Մամուլյան (տեսանյութ)
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության ստեղծման բուն նպատակը բանահավաքչությունն է և ազգային խոհանոցի մոռացված և չգնահատված ուտեստների վերականգնումն ու ամրագրումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Բանահավաքչության ուղղությունը տարվում է երկու ճանապարհով՝ այցելելով գյուղեր, ընտանիքներ, ինչպես նաև դպրոցներում երեխաներին թեմա է առաջադրվում՝ տատիկիս լավագույն ուտեստները: Իսկ երկրորդ ուղղությունը մատենագրերից վերծանելն է, այն ինչ որ կապված է խոհանոցի և խոհարարության հետ»,- նշեց Մամուլյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում խոհանոցի քննադատների ինստիտուտ գոյություն չունի, ինչը որ կա դրսում:
Վերջերս հայ խոհարարները եղել են Թուրքմենիայում, Արգենտինայում և Մոսկվայում, որտեղ ներկայացրել են հայկական ավանդական խոհանոցը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին