Հրդեհ՝ Սոթք գյուղում՝ ծխախեղդվել է 2 կով, 1 հորթ
Այսօր՝ ժամը 07.55-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ մամուլի բաժնից հայտնում են, որ Սոթք գյուղի 4-րդ փողոցի թիվ 50 տան (պատկանում է Վ. Գ.-ին) մոտակայքում այրվել է անասնագոմի ծածկը` մոտ 70 քմ, ծխախեղդվել է 2 կով, 1 հորթ, 1 խոզ և 10 հավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել` 09.35-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան