Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
Այսօր՝ ժամը 14.15-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի, «ՎԱԶ 21-10» մակնիշի, «ԲՄՎ» մակնիշի, «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Ա.-ը (ծնվ. 1954 թ.) և Ն. Տ.-ը (ծնվ. 1985 թ.), տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: