Վրաստանում գտնվող կրոնական կառույցների պահպանմանն ուղղված գործունեություն իրականացնող խորհուրդ կստեղծվի
Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն նախօրեին ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: Դեսպան Վարդանյանը բարձր է գնահատել գործակալության դերը պատմամշակութային ժառանգությունների պահպանման գործում:
Անդրադարձ է կատարվել Վրաստանի հայկական եկեղեցիների հարցին և քննարկվել այդ խնդրին լուծում տալու համար հատուկ հանձնախմբեր ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հաղրդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զազա Վաշակմաձեն հայտնել է, որ մոտ ապագայում Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալությանը կից կստեղծվի կրոնական խորհուրդ, որը կիրականացնի Վրաստանում գտնվող կրոնական կառույցների պահպանմանն ուղղված գործունեություն:
Դեսպան Վարդանյանն առաջարկել է կազմակերպել գործակալության և Հայաստանում համապատասխան կառույցի հանդիպումը՝ համագործակցության և փորձի փոխանակման նպատակով: