Մանուչարյան. Ուղղաթիռի հետ կապված դեպքը ես համարում եմ պատահականություն
«Ադրբեջանից հազարավոր գրոհայիններ գնում են իսլամականների շարքերում կռվելու և նրանք վերադառնում են Ադրբեջան ու այդ երկրում մեծ հեղինակություն են վայելում: Նրանց համար թիվ մեկ թշնամին Իլհամ Ալիևն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի հետ ստեղծել պաշտպանական գիծ ընդդեմ իսլամականների. «Ւսլամականները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար: Ամենամեծ վտանգը նրանք ներկայացնում են Ադրբեջանի համար, որտեղ կարող են իսլամական կարգեր հաստատվել»:
Ուղղաթիռի հետ կապված դեպքը Մանուչարյանը համարում է պատահականություն և պատահականություն է նաև, որ հայկական ուղղաթիռը մոտեցել է ադրբեջանական դիրքերին. «Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր պետք Իլհամին դիմել ուղղաթիռի խոցմանը»:
Աշոտ Մանուչարյանը հավելեց, որ օգոստոսին Ադրբեջանը նվաստացավ և այժմ էլ նրանց դիվերսանտները գտնվում են հայերի ձեռքում ու Ադրբեջանը այդ պատճառով թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և վերցնել դիակները: