Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն
Այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի,Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ևմաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան