Եգիպտոսում հղի կինը մահացել է խոզի գրիպից
Եգիպտոսում հղի կինը մահացել է H1N1 համաճարակից, որն ավելի հայտնի է խոզի գրիպ անունով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Հղիության 6-րդ ամսում գտնվող կնոջը հիվանդանոց են տարել նոյեմբերի 18-ին: Բժիշկները 31-ամյա կնոջ մոտ սկզբում թռչնագրիպ են կասկածել, սակայն ախտորոշումը չի հաստատվել:
Անցած շաբաթ թռչնագրիպից մահացել էր երկու եգիպտոսցի: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից այս երկրում արձանագրվել է թռչնագրիպի 7 դեպք:
Խոզի գրիպի վերջին բռնկումը եղել է 2009-ին: Այն ժամանակ արձանագրվել էր ավելի քան 250 հազար դեպք: Զոհերի թիվն անցել էր 2,5 հազարից: