Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնությունների տրամադրումը բխում է տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից. տնտեսագետ
Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնությունների տրամադրումը ողջունելի քայլ է, դա նաև բխում է տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Սահմանամերձ շրջաններում ոչ միայն սոցիալական խնդիրներն են շատ, այլև բնակչության արտահոսքի լուրջ խնդիր կա: Ուստի Կառավարությունն այս քայլով փորձում է ինչ-որ չափով դա զսպել; Իմ կարծիքով, սա ողջունելի քաղաքականություն է»,- նշեց տնտեսագետը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ իրականում սահմանամերձ գյուղերի բնակիչներն այդ արտոնությունների կարիքն ավելի շատ ունեն: Սակայն, ըստ նրա, դեռ պարզ չէ, թե որ համայնքները կընդգրկվեն այդ ցանկում, և որքան ժամանակով այդ արտոնությունները կտրվեն, որը թույլ կտա տնտեսվարողներին կանխել իրենց բիզնեսի փակումը, այլև կկարողանան կայանալ, ավելի զարգանալ: «Այսօր սահմանամերձ շրջաններում տնտեսվարողները իրենց բիզնեսը փոքրից միջինի վերածելու խնդիր ունեն: Նրանք չեն կարողանում իրենց փոքր բիզնեսը ընդլայնել, ուստի այս արտոնությունների տրամաբանությունը պետք է լինի այն, որ փոքր բիզնեսով զբաղվողները կարողանան զարգացնել իրենց բիզնեսը»,- ընդգծեց Վ.Խաչատրյանը` հավելելով, որ Հայաստանում միջին բիզնեսը կայացնելու խնդիր կա, իսկ դա հնարավոր է իրականացնել միայն հարկային արտոնություններ տրամադրելով և բիզնես միջավայր ստեղծելով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին