Մայր Աթոռում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման պատասխանատու առաքելության մեջ նրան հաջողություններ է մաղթել: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերություններին և պետությունների սերտ գործակցությանը` գոհունակություն հայտնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կարևոր ջանքերի համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական համատեղ միջպետական հարաբերությունների արդյունքում ձևավորված գիտական, տնտեսական, մշակութային փոխգործակցության արդյունավետությանը: Այս առիթով նորանշանակ դեսպանը վստահեցրել է Ամենայն Հայոց Հայրապետին, որ պետք է հետամուտ լինի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության զորացմանը:
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը միևնույն ժամանակ անդրադարձել է հայ ժողովրդի պատմության մեջ ու կյանքում Հայ Եկեղեցու ունեցած վիթխարի դերակատարությանը, ապա շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Ֆրանսիայի հայոց թեմի և եկեղեցական կյանքի, տարբեր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ծրագրվող միջոցառումների և նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովում Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ ընդունված որոշման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները