Հանրապետության Ճանապարհների անցանելիությունը ժամը 12:30-ի դրությամբ
Այսօր՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ - տեղ մերկասառույց է:
Թալինի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին, Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: