«Բաց Խաղ» առաջնության հաղթող խաղը ներկայացվել է INDIEPRIZE միջազգային մրցույթ-ցուցադրությանը
Բելգրադում նոյեմբերի 10-12 անց է կացվել Casual Connect համակարգչային խաղերի համաժողովը և նրանց կից IndiePrize «ինդի» խաղեր նախագծողների մրցույթ-ցուցադրությունը, որին մասնակցել են նաև «Բաց Խաղ» առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը՝ ի դեմս առաջնության ղեկավար Շուշանիկ Վարդանյանի և առաջնության հաղթող մասնակից Հենրիկ Հակոբյանի՝ Choppy Fish խաղով: Խաղը ներկայացվել է նաև InDiePrize մրցույթ- ցուցադրությանը: Համաժողովը լի է եղել թեմատիկ դասընթացներով, գործարար ներկայացումներով և հաջողության պատմություններով, որի մասնակցությունը մեծ փորձ է եղել մասնակիցների համար: Այս մասին հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մրցույթի ժյուրի անդամների և ներկա ընկերությունների կողմից մեծ էր հետաքրքրությունը Հայսատանից ներկայացված Choppy Fish խաղի նկատմամբ, որը գրավել է ներկաների ուշադրությունը իր գրաֆիկական լուծումներով և ավարտուն տեսքով: Ընդհանուր առմամբ չի զիջել ներկայացված մասնակիցների խաղերին:
Ըստ 18 ամյա Հենրիկ Հակոբյանի համաժողովի և մրցույթի մասնակցությունը տվել է իրեն նոր կապեր ոլորտի ընկերությունների հետ, որոնց առաջարկների և խորհուրդների հիման վրա հետագայում կկատարի որոշ փոփոխություններ ներկայացված խաղում: Խաղի զարգացման և հրատարակման համար Հենրիկին եղել են նաև մի շարք առաջարկներ՝ առաջատար ընկերությունների կողմից:
Ըստ Շուշանիկ Վարդանյանի համաժողովի և մրցույթի մասնակցությունը պետք է դարձնել շարունակական, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ծանոթանալու միջազգային փորձին, ցուցադրելու իրենց աշխատանքը և մտքերը, հաստատելու ընկերական և գործընկերային հարաբերություններ ոլորտի ընկերություների և անհատների հետ:
Համաժողովին ձեռք բերած կապերը մեծ հնարավորություններ կստեղծեն զարգացնելու «Բաց Խաղ» առաջնությունը, դարձնելու այն միջազգային: Առաջնության շրջանակներում կազմակերպելու դասընթացներ և հանդիպումներ առաջատար ընկերությունների մասնագետների հետ:
Շ. Վարդանյանը եզրափակելով նշել է, որ արդեն իսկ 2015 թվականին ակնկալում են հայ երիտասարդների ակիվ մասնակցությունը «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությանը, որ խոստանում է ավելի մեծ միջազգային հնարավորություններ և կապեր ստեղծելու հնարավորություն: