2016թ-ից Հայաստանն անդամավճար կվճարի ԵՏՄ-ի բյուջե
Միակ և հիմնական ֆինանսական պարտավորությունը, որ Հայաստանը կրելու է ԵՏՄ-ին անդամակցությունից հետո դա այն է, որ սկսած 2016թ-ից Հայաստանը ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր անդամավճարը` միասնական մաքսատուրքերի բաշխումների 1.13 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
Պայմանագրով Հայաստանի համար նախատեսվում է 752 ապրանքների մաքսատուրքերի փոփոխման արտոնություն, բացի այս արտոնություններ կտրամադրվեն մի շարք կրթական, գիտական, մշակութային ապրանքատեսակների ներմուծման համար: