Սահմանամերձ համայնքների ղեկավարներ. Մենք պետք է համախմբվենք ոչ միայն դժվարին պահերին, այլ մշտապես
«Պետության աջակցությունը մշտապես զգում ենք: Պաշտպանության նախարարը վերջին ամիսներին տաս օրը մեկ այցելում է մեր սահմանապահ, սահմանամերձ գյուղեր: Ապրելով սահմանում դժվարագույն պայմաններում՝ կարող ենք ասել, որ մենք մենակ չենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Խոսելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, նա նշեց, որ թեև 100 տոկոսով չի լուծվում սահմանապահ համայնքների բնակիչների խնդիրները, բայց ողջունում են, որ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում:
Ս. Սաղոյանը նշեց, որ պետությունն ապահովում է սերմնացուներով, ցանկանում են ապահովել նաև գյուղտեխնիկայով. «Յոթ տարի է ղեկավարում եմ գյուղը: Առաջնային մի շարք խնդիրներ աստիճանաբար լուծվել են»:
Միաժամանակ նշեց, լավ կլինի, որ սահմանապահ գյուղերում ապրող չաշխատող մայրերին երեխաների նպաստ նշանակեն:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն էլ ասաց, որ վերջին տարիների ընթացքում մի շարք խնդիրներ են լուծվել, այժմ առաջնային է կենցաղի և ոռոգման ջրի խողովակների արդիականացումն ու ընդլայնումը, Նորաշեն-Մովսես ճանապարհի ասֆալտապատումը:
Չինարիի գյուղապետն ասաց, որ իրենց տարածաշրջանում ներդրումներ անելու տեղեր կան: Նա կոչ արեց գործարարներին, մուտք գործել իրենց տարածաշրջան, որտեղ նոր գործ սկսելու համար լավ նախադրյալներ կան, բնակչության համար էլ կապահովեն աշխատատեղերով:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ առանձնացրեց տարածաշրջանի հատապտուղն ու միրգը, որի հենքի վրա կարելի է զարգացնել գործարարությունը, նաև խմելու ջրի ուղղությամբ գործ սկսել. «Մենք պետք է համախմբվենք ոչ միայն դժվարին պահերին, այլ մշտապես»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները