Արգամ Այվազյանի նոր աշխատությունները՝ Քյոթահիայի հախճապակու և Նախիջևանի Վիշապասարի մասին
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանն այս տարվա ընթացքում արդեն երկու գիրք է հրապարակել, որոնք թեև փոքրածավալ են, բայց հեղինակի գնահատմամբ՝ կարևոր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Այվազյանն ասաց, որ իր աշխատանքներից մեկը՝ «Քյոթահիահայ հախճապակեգործության մի կարևոր հավաքածու», նվիրված է Կոմիտասին:
Աշխատության մեջ քննարկվում է Քյոթահիայի հախճապակեգործության արվեստը, նրա դրվագները և Հունաստանում՝ Գալֆայանների մասնավոր հավաքածուում գտնվող նյութերը: Աշխատության մեջ հրապարակված է նաև 120 գունավոր լուսանկարներ:
Երկրորդ աշխատանքը՝ «Աժդանակ կամ վիշապասար», լեռանը նվիրված գրական էսսե է: Նախիջևանում գտնվող Վիշապասարի վրա 1989 թվականին հայտնաբերվել է Անդրակովկասում առայժմ ամենահին ուրարտական սեպագիրը, որը թվագրվում է Ք.Ա. 820-ական թվականներով: Էսսեն համալրված է լեռան և շրջակա բնակավայրերի հայկական հոշարձանների 100-ից ավելի լուսանկարով:
Ա. Այվազյանն ասաց, որ սեպագիրը գտնվում է լեռնա վրա, բարեբախտաբար դեռևս անվնաս է, ադրբեջանցիները չեն հասցրել վնասել: Նա նշեց, որ Նախիջևանի տարածքում ուրարտական շերտեր նախկինում էլ հայտնաբերվել են:
Աշխատությունները լույս են տեսել 150-ական օրինակով, «Քյոթահիահայ հախճապակեգործության մի կարևոր հավաքածու»-ն՝ հեղինակի, Հարութ Բրոնոզյանի (ԱՄՆ), Օնիկ Հարությունյանի միջոցներով, իսկ «Աժդանակ կամ վիշապասար»-ը ՝ միայն հեղինակի: