ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող աշխատանքները հայրենասիրության լավագույն դրսևորումներից են. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արևմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն և հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը` կարևորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Բակո Սահակյանը նշել է, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները հայրենասիրության լավագույն դրսևորումներից են և ակներև ազդեցություն ունեն մեր հանրապետության կյանքում:
Նախագահ Սահակյանը նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին