Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Այսօր` ժամը 09:00-ի դրությամբ, Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Մաքրման աշխատանքները կատարել են «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարները: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները