Լալա Ղազարյանը հրաժեշտ տվեց պաշտոնին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է Գեղանուշ Գյունաշյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից:
Գեղանուշ Գյունաշյանը ծնվել է 1962 թվականի մարտի 15-ին, 1985թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 2006 թվականից աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրեն, 2014 թվականի ապրիլի 10-ից «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ տնօրեն:
Հիշեցնենք, որ երկար տարիներ վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Լալա Ղազարյանը Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի աղմկահարույց պատմությունից հետո խիստ նկատողություն էր ստացել:
Նախորդող հրապարակում՝
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի քրեական գործը բերվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում