Արձանագրվում են «Երևան» ձուլվածքով նստարաններն ու աղբամանները կոտրելու դեպքեր
Երևան քաղաքում արձանագրվել է «Երևան» ձուլվածքով նստարանները կոտրելու դեպքեր, համայնքապատկան գույքի նկատմամբ անփույթ վերաբերմունք: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:
Նույն աղբյուրի համաձայն, 2012 թվականից մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նստարան: Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բյուջեից յուրաքանչյուր նստարանի համար վճարում է մոտ մոտ 165 հազար դրամ: