Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամենաքիչը 11 մարդ է զոհվել
Չինաստանում ամենաքիչը 11 մարդ է զոհվել ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով տեղական «Սինհուա» լրատվական գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան Գույչժոու նահանգի ածխահանքերից մեկում: Պայթյունի պահին հանքում գտնվել են 19 հանքափոր, որոնցից 8-ին հաջողվել է փրկվել:
Մեկնարկած փրկարարական աշխատանքները շարունավում են:
Նշենք, որ երեկ արդեն երկրի հյուսիսարևմուտքում տեղակայված ածխահանքում տեղի ունեցած հրդեհի հետևանքում զոհվել էր 26, տուժել էր` 52 հանքափոր: