119,5 մլն դրամ` միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման համար
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում կստեղծվի միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Համակարգի ստեղծման համար կառավարությունը հատկացրեց 119,5 մլն դրամ:
ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-ի անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որպես լիազոր օպերատոր, պետք է իրականացվեն մի շարք աշխատանքներ և ձեռքբերվեն համապատասխան ծրագրային լուծումներ և սարքավորումներ: