Լոռու մարզում արձանագրվել է ցորենի ցանքերի նվազում
Չնայած գարնան շրջանում երկարատև անձրևներին, Լոռու մարզում զգալիորեն ընդարձակվել ենցանքադաշտերը: Նախորդ տարվա համեմատությամբ 1413 հեկտարով ավելի մշակաբույսերի ցանք է կատարվել՝ ընդհանուր առմամբ 28651 հեկտար: Հատկապես գոհացնում է հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունների տարեցտարի աճը: 2013 թվականի համեմատությամբ դրանք ավելացել են 1131 հեկտարով: 65 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 265 հեկտարով՝ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Այս մասին նախօերին այս տարվա եզրափակիչ մարզխորհրդի նիստում հայտարարել էմարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից:
Զեկույցի համաձայն, գնալով ավելանում են նաև ՀՀ կառավարության կողմից երկրագործներին մատչելի գներով մատակարարվող հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և էլիտային սերմացուների քանակությունները: Մարզին այս տարի հատկացվել է 2000 տոննա ազոտական, ավելի քան 36 տոննա ֆոսֆորական, շուրջ 30 տոննա կալիումական պարարտանյութ, 1,5 մլն լիտր դիզելային վառելանյութ, 100 տոննա գարնանացան գարու, ավելի քան 4 տոննա եգիպտացորենի, 11,5 տոննա առվույտի և 13,5 տոննա կորնգանի սերմացու:
Զեկուցողն անդրադարձել է նաև մայիս ամսին ուժգին կարկտահարության հետևանքով մարզի Ագարակ, Ամրակից, Այգեհատ, Արևածագ, Դսեղ, Լեջան, Ծաթեր, Ձորամուտ, Մեծավան, Մղարթ և Օձուն համայնքների ցանքատարածությունների կրած վնասներին՝ 672 հա հացահատիկային մշակաբույսեր, 381 հա կարտոֆիլ: Գյուղացիական տնտեսությունների կրած վնասները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը վերը նշված համայնքներին նույնպես անհատույց տրամադրել է ավելի քան 14 մլն դրամ արժողությամբ 95 տոննա ազոտական պարարտանյութ և 7620 լիտր դիզելային վառելանյութ:
Ըստ բանախոսի, պետության աջակցությամբ արդյունավետ պայքար է տարվել նաև մկնանման կրծողների դեմ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին հատկացվել է ավելի քան 1074 կգ ցինկի ֆոսֆիդ, որը բաշխվել է գյուղնախարարության կողմից անցկացված մոնիտորինգի հիման վրա հաստատված 42 համայնքների: Պայքարի միջոցառումները իրականացվել են 8951 հա-ի վրա:
2014 թվականի աշնանացանի համար մարզին տրամադրվել է 63,3 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացու, որը բաշխվել է 17 սերմնաբույծ ֆերմերների, իսկ 40 համայնքների գյուղացիական տնտեսություններին տրվել է 350 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Նոյեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 7171 հա աշնանացան:
Գ. Հակոբյանը զեկուցել է , որ մարզում ավարտվել են աշնանացանի և բերքահավաքի աշխատանքները:
2013թ.-ի համեմատությամբ այս տարի մարզին տրամադրվել է 36 տոննայով ավելի աշնանացան ցորենի սերմացու, որի արդյունքում պետք է սպասվեր ցանքերի ավելացում, մինչդեռ արձանագրվել է նվազում հատկապես Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում, ինչն անընդունելի է:
Զեկուցողը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2015թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպված իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին